ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:
Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմն ու աշխատակիցները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից:
Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ուսանողների հերթական այցն էր կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այս անգամ Կոմիտեն հյուրընկալել էր Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի և Ա. Գ.-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։