ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022 թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում Թումանյանի անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու հերթական դեպքերը:
Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժնի առաջին կարգի մասնագետ Է. Վ.-ն Կենտրոն վարչական շրջանում առևտրային գործունեությամբ զբաղվող Հ. Հ.-ի, Ա. Ս.-ի, Լ. Մ.-ի և Ս. Հ.-ի օգտին ապօրինի անգործության, այն է՝ նրանց կողմից իրականացվող գործունեության հետ կապված իրավախախտումները չարձանագրելու և նրանց պատասխանատվության չենթարկելու ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան գործողություն չկատարելու համար հիշյալ անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր «Կադրային ջարդ` Հակակոռուպցիոն կոմիտեում. քննիչներն ընդդեմ Սասուն Խաչատրյանի» վերտառությամբ բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր իր տեղեկությունների համաձայն՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում»:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։