ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների (ինքնավար և օպերատիվ-հետախուզական) թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներգրավելու նպատակով 2024 թվականի հունվարի 17-ից հունվարի 31-ը ներառյալ հայտարարված մրցույթին (https://anticorruption.am/hy/announcement/view/245) ներկայացվել է մեկ հայտ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպություն /ներկայացուցիչ Ռուզաննա Արթուրի Ավագիմյան/: Վերջինս ներգրավվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։