Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո ՒՆ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 22-Լ հրամանով հաստատված «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգի» պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման համար հայտարարվում է մրցույթ:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
Փաստաթղթերն առձեռն ներկայացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ք. Երևան, Վ.Վաղարշյան 13 ա հասցե, ս․ թ․ հունվարի 17-ից մինչև հունվարի 31-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ, փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ հայտերի ընդունման համար ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն: Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտատուն ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
1. հայտ՝ ուղղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին (Ձև 1` https://bit.ly/48BIMjx )
2. հայտատու հասարակական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
3. հասարակական կազմակերպության անունից հայտը ներկայացնող անձի՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
4. հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում հինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը կամ միջոցառումները, դրանց բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները)․
5. ներկայացուցչի ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).
6. հայտարարություն՝ ներկայացուցչի Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին:
Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում է մեկից ավելի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ապա նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն (առավել երկար գործունեություն) ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցչին:
Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027, 011 900 026 հեռախոսահամարով կամ n.mikaelyan@anticorruption.am էլ. հասցեով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։