ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 34-54.2-Ղ3-1) պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին
Հիմնական գործառույթներ՝
· ապահովում և իրականացնում է Կոմիտեի կադրային ոլորտի գործառույթների կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները՝ համագործակցելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ․
· ապահովում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված անձնակազմի կառավարման հետ կապված աշխատանքների իրականացումը և դրանց կազմակերպման մասով տրամադրում մեթոդական ցուցումներ․
· ապահովում է Կոմիտեի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային, կառուցվածքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները․
· ապահովում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, պաշտոնների նկարագրության, գնահատման, դասակարգման, պաշտոնների անձնագրերի կազմման, հաստատման, դրանցում փոփոխություններ կատարելու աշխատանքները, ինչպես նաև Կոմիտեի նախագահի խորհրդականների պաշտոնների անձնագրերի կազմման գործընթացը․
· համակարգում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով (նշանակման, ազատման, խրախուսման, կարգապահական տույժերի, գործուղման, արձակուրդի, վերապատրաստման, ոչ քաղաքացիական ծառայողների համար ատեստավորման, մրցույթի հայտարարման) հրամանների կազմման աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, բնօրինակների պահպանման ու ըստ պատկանելության տրամադրման և իրազեկման աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող անձանց, ինչպես նաև աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձանց կամ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման և պահպանման աշխատանքները.
· ապահովում է քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և վերապատրաստումների նախապատրաստական աշխատանքները․
· ապահովում է տվյալ տարվա ընթացքում Կոմիտեի ծառայողների հերթական և արտահերթ ատեստավորման գործընթացը․
· ապահովում է Կոմիտեի՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող ծառայողների, օպերատիվ–հետախուզական ստորաբաժանման ծառայողների և քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվի վարման աշխատանքները․
· համակարգում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի վարման աշխատանքները․
· ապահովում է Կոմիտեի աշխատակիցների ծառայողական վկայականների, դրոշմակնիքների, ռետինե և զմռսող կնիքների պատրաստման, հաշվառման, պահպանության, հանձնման և ոչնչացման աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց արձակուրդների տրամադրման ժամանակացույցերի կազմման աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեում քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների (կատարողական գնահատման ակտի և կառավարչական հմտություների)՝ ուսումնասիրման և հաշվառման գործընթացը, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ Գլխավոր քարտուղարին.
· ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքն ու եկամուտները հայտարարագրող հայտարարատու աշխատողների մասին տվյալները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեի աշխատակիցների գործուղումների ձևակերպման, աշխատակիցներին գործուղման վկայականների տրամադրման և հաշվառման աշխատանքները.
· ապահովում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից Կոմիտեի աշխատակիցներին, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցներին տրվող խրախուսանքների իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
· ապահովում է բարեվարքության հետ կապված աշխատանքների իրականացումը․
· վերահսկում է ներքին կարգապահական կանոնների պահպանման աշխատանքները
· ապահովում է քաղաքացիական ծառայողների ծառայողական քննությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման աշխատանքները․
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ
· Աշխատակազմի կառավարում
· Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
· Որոշումների կայացում
· Ծրագրերի կառավարում
· Խնդրի լուծում
· Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ
· Բանակցությունների վարում
· Փոփոխությունների կառավարում
· Կոնֆլիկտների կառավարում
· Ժամանակի կառավարում
· Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
· Փաստաթղթերի նախապատրաստում
Աշխատավարձի չափը՝
391040 (երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ:
Աշխատանքի վայրը՝
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան 13 Ա։
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետը՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից աշխատակցի վերադառնալը:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. Դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունով` Դիմումի ձև:
2. Կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
3. Տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ (անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
4. Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
5. Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ՝ բնօրինակների հետ միասին կամ press@anticorruption.am էլ. փոստի միջոցով:
Անձամբ ներկայացնելու դեպքում փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 19.11.2024թ.:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, Անձնակազմի կառավարման վարչություն/ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13 Ա, հեռ.՝ 011 900 026/։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։