ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթի հարցազրույցի 1-ին փուլն անցկացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, հասցե՝ Վաղարշ Վաղարշան 13ա:
Խնդրում ենք մրցույթի ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլը հաղթահարած թեկնածուներին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026, 011 900 027:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։