Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած թեստավորման փուլի թեստերով գրավոր ստուգման ենթափուլի մասնակիցներին խնդրում ենք մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը՝ ժամը 10.00-ն, Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել ծածկագրերը՝ թեկնածուներին նշված ծածկագրերով նույնականացնելու համար: Թեստավորման արդյունքների ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/4h5VprH :
Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել թեստավորման արդյունքների մասին հրապարակվելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում:
Մրցույթի մասնակիցը բողոքը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026, 011 900 027 կամ դիմել էլեկտրոնային փոստի՝ sh.hovhannisyan@anticorruption.am հասցեով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։