ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնի անձնագրով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ պահանջող պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթի հարցազրույցի 1-ին փուլն անցկացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 14:30-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Վաղարշ Վաղարշան 13ա):
Խնդրում ենք մրցույթի փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած թեկնածուներին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարով՝ 011 900 026:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։