Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում փորձագետ ներգրավելու մասին
1. Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), հանդիսանալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմին, կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մինչդատական քրեական վարույթ և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և արդյունավետ քննության ապահովմանն ուղղված ամենօրյա աշխատանքներում, այդ թվում՝ էլեկտրոնային (թվային) ապացույցների ձեռքբերում ենթադրող ապացուցողական գործողությունների ընթացքում, պարբերաբար ծագում է համակարգչային համակարգերի (էլեկտրոնային սարքերի, կրիչների և այլն) առգրավման, հետազոտման համար նախատեսված փորձագիտական ապարատածրագրային սարքավորումների կիրառման անհրաժեշտություն: Արդիական են դրանից բխող մի շարք խնդիրների լուծման առաջնահերթությունները, որոնք միտված են էլեկտրոնային (թվային) ապացույցների հնարավոր կորուստները բացառելուն և նման ապացույցների պատշաճ ամրագրմանը: Կարևորվում է նաև այնպիսի խնդիրների լուծումը, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի, տվյալների շտեմարանների ստեղծման, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների, տեխնիկածրագրային միջոցների ներդրման ու թեստավորման, սպասարկման, ինչպես նաև դատական փորձաքննության բնագավառների նորագույն զարգացումները գործնական աշխատանքում կիրառելու հետ:
Կոմիտեի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է համապատասխան վարչությունների աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավել համակարգչատեխնիկական բնագավառի գիտելիքների և հմտությունների տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև մեկ տարի։
2.1 Փորձագետի աշխատավարձը կազմում է՝ 547 857 (հինգ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ։
3. Փորձագետի պարտականությունները՝
3.1 բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած աշխատանքները.
3.2 պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.
3.3 սահմանված ժամկետներում կազմել և ներկայացնել փորձագետի աշխատանքների ծրագրով նախատեսված հաշվետվությունները.
3.4 պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները.
3.5 իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները.
4. Փորձագետներին ներկայացվող պահանջները՝
Համակարգչային համակարգեր և ցանցեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում, ալգորիթմային լեզուներ և ծրագրավորում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր, էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն, ռադիոսարքավորումներ, կապի համակարգեր, միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր, ռադիոտեխնիկա և կապ մասնագիտություններից որևէ մեկով բարձրագույն կրթություն, դատական համակարգչատեխնիկական բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ, փորձագիտական ապարատածրագրային սարքերով, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ռուսերեն կամ անգլերեն լեզուների (կարդում է և կարող է բացատրվել) տիրապետում, ինչպես նաև ոլորտի իրավական ակտերի մշակման փորձառություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը՝ https://bit.ly/3XaHY27 ).
2. անձնագիր կամ նույնականացման քարտ.
3. սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.
4. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր).
5. աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր).
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
7. մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
8. ինքնակենսագրական.
9. հայտարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (հայտարարության ձևը` https://bit.ly/45f6Tnd )։
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
Քաղաքացիները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են անձամբ պատճենների հետ միաժամանակ կամ sh.hovhannisyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ բնօրինակներից սկանավորված եղանակով: Եթե քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 6-ից մինչև 2024 թվականի հունիսի 11-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերի ընդունման համար ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ Անձնակազմի կառավարման վարչություն 011 900 026 հեռախոսահամարով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։