ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ
1. Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 20-Լ հրամանով հաստատված կարգի 22.2 կետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնի անձնագրով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ պահանջող՝ ավագ օպերլիազոր-տնտեսագետի՝ 1, օպերլիազոր-տնտեսագետի՝ 1, ավագ օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի՝ 1 և օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի՝ 1 պաշտոնների թեկնածուների (այսուհետ՝ թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
2. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով (ք. Երևան Վ. Վաղարշյան 13Ա հասցեով) կամ էլեկտրոնային փոստի հասցեին (sh.hovhannisyan@anticorruption.am)՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
3. Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի հունիսի 23-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։
Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:
4. Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը ժամը 24:00-ն:
5. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե՝ պատասխանատու անձին՝ անձնակազմի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Շաքե Հովհաննիսյանին՝ 011 900-026 հեռախոսահամարով կամ sh.hovhannisyan@anticorruption.am էլ. հասցեով:
6. Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն.
3) բարձրագույն կրթություն՝
3.1) ավագ օպերլիազոր-տնտեսագետի և օպերլիազոր-տնտեսագետի պաշտոնների թեկնածուների համար՝ Ֆինանսներ և վարկ, Ֆինանսներ (ըստ ոլորտի), Ֆինանսներ, Ֆինանսական մաթեմատիկա, Հաշվապահական հաշվառում և աուդիտ, Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի), Աուդիտ, Մաքսային գործ, Մաքսային իրավունք, Հարկաբյուջետային իրավունք, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, Բանկային գործ, Հարկային վարչարարություն, Մաքսային վարչարարություն, Պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում, Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, Բանկային գործունեության կազմակերպում, Կորպորատիվ ֆինանսներ, Հանրային ֆինանսներ, Աշխատանքի տնտեսագիտություն, Կառավարում, Կառավարում (ըստ ոլորտի), Պետական և մունիցիպալ կառավարում, Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), Հակաճգնաժամային կառավարում, Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, Գործարար կառավարում, Գործարարություն, Ֆինանսական մենեջմենթ, Բանկային մենեջմենթ, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և կառավարում, Արտադրական ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, Գործարար վարչարարություն (կառավարում), Նախագծերի կառավարում, Ձեռնարկատիրական գործունեություն, Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում, Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում, Շուկայաբանություն (Մարքեթինգ), Առևտուր (Կոմերցիա), Կոմերցիա (Առևտուր), Կոմերցիա, Բիզնեսի կազմակերպում, Մարքեթինգային հաղորդակցություններ, Մարքեթինգային հետազոտություններ, Շուկայագիտություն /Մարքեթինգ/ (ըստ ոլորտի), Տեսական տնտեսագիտություն, Տնտեսագիտության տեսություն, Համաշխարհային տնտեսագիտություն, Միջազգային տնտեսական հարաբերություններ, Ազգային տնտեսագիտություն, Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, Ծառայությունների ոլորտի պետական կարգավորում, Հողագույքային հարաբերություններ, Մակրոտնտեսական վերլուծություն, Պետական գույքի կառավարում, Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ, Արտաքին առևտրային քաղաքականություն, Տնտեսագիտություն (ըստ ճյուղերի և ոլորտների), Տնտեսության պետական կարգավորում, Նորարարությունների տնտեսագիտություն, Տնտեսագիտական վերլուծություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն (այդ թվում՝ Տնտեսագիտության բակալավրի, Ֆինանսների բակալավրի, Կառավարման բակալավրի, Գործարարության բակալավրի, Կոմերցիայի բակալավրի և Ճարտարագիտության բակալավրի որակավորումներով)։
3.2) ավագ օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի և օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի թեկնածուների համար՝ Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (այդ թվում՝ 1. հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2. հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր, 3. Էլեկտրոնային հաշվողական միջոցների նախագծում և տեխնոլոգիա մասնագիտացումներով), Ծրագրային ճարտարագիտություն, Համակարգչային ճարտարագիտություն (այդ թվում՝ 1. Համակարգչային ճարտարագիտություն և 2. Քոմփյութերային տեխնոլոգիաներ և ցանցեր մասնագիտացումներով), Տեղեկատվական համակարգեր (այդ թվում՝ 1. Տեղեկատվական համակարգեր և 2. Արհեստական բանականությամբ համակարգեր մասնագիտացումներով), Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում՝ 1. Ֆինանսաբանկային քոմփյութերային համակարգեր, 2. Կառավարման տեղեկատվական համակարգեր, 3. Ավտոմատացված նախագծման համակարգեր և 4. Ինֆորմացիայի մշակման և կազմակերպչական կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտացումներով), Տեղեկատվական անվտանգության ավտոմատացում, տեղեկատվական անվտանգություն (այդ թվում՝ 1. Տեղեկատվական անվտանգություն և 2. Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ մասնագիտացումներով), Ռադիոտեխնիկա և կապ մասնագիտություններով բարձրագույն կրթություն (այդ թվում՝ ինֆորմատիկայի բակալավրի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավրի, ճարտարագիտության բակալավրի, տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավրի, տեղեկատվական անվտանգության բակալավրի որակավորումներով)։
4) հայերենին տիրապետում.
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը.
6) ռուսերենից, անգլերենից կամ ֆրանսերենից ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն, սույն ենթակետի պահանջը չի տարածվում կրտսեր պաշտոններ (ավագ օպերլիազոր, օպերլիազոր) զբաղեցնող անձանց վրա․
7) բավարարում է պաշտոնին ներկայացվող՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենքով) նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար Օրենքով սահմանված սահմանափակումները։
7. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և մրցութային հանձնաժողովին հասցեագրված դիմում` https://bit.ly/4ey5rR5 .
2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) հավակնորդի՝ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանի առկայությունը հավաuտող փաuտաթուղթ, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, և դրանց պատճենները՝
4.1) ավագ օպերլիազոր-տնտեսագետի և օպերլիազոր-տնտեսագետի պաշտոնների թեկնածուների համար` Ֆինանսներ և վարկ, Ֆինանսներ (ըստ ոլորտի), Ֆինանսներ, Ֆինանսական մաթեմատիկա, Հաշվապահական հաշվառում և աուդիտ, Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի), Աուդիտ, Մաքսային գործ, Մաքսային իրավունք, Հարկաբյուջետային իրավունք, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, Բանկային գործ, Հարկային վարչարարություն, Մաքսային վարչարարություն, Պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում, Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, Բանկային գործունեության կազմակերպում, Կորպորատիվ ֆինանսներ, Հանրային ֆինանսներ, Աշխատանքի տնտեսագիտություն, Կառավարում, Կառավարում (ըստ ոլորտի), Պետական և մունիցիպալ կառավարում, Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), Հակաճգնաժամային կառավարում, Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, Գործարար կառավարում, Գործարարություն, Ֆինանսական մենեջմենթ, Բանկային մենեջմենթ, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և կառավարում, Արտադրական ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, Գործարար վարչարարություն (կառավարում), Նախագծերի կառավարում, Ձեռնարկատիրական գործունեություն, Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում, Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում, Շուկայաբանություն (Մարքեթինգ), Առևտուր (Կոմերցիա), Կոմերցիա (Առևտուր), Կոմերցիա, Բիզնեսի կազմակերպում, Մարքեթինգային հաղորդակցություններ, Մարքեթինգային հետազոտություններ, Շուկայագիտություն /Մարքեթինգ/ (ըստ ոլորտի), Տեսական տնտեսագիտություն, Տնտեսագիտության տեսություն, Համաշխարհային տնտեսագիտություն, Միջազգային տնտեսական հարաբերություններ, Ազգային տնտեսագիտություն, Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, Ծառայությունների ոլորտի պետական կարգավորում, Հողագույքային հարաբերություններ, Մակրոտնտեսական վերլուծություն, Պետական գույքի կառավարում, Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ, Արտաքին առևտրային քաղաքականություն, Տնտեսագիտություն (ըստ ճյուղերի և ոլորտների), Տնտեսության պետական կարգավորում, Նորարարությունների տնտեսագիտություն, Տնտեսագիտական վերլուծություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն (այդ թվում՝ Տնտեսագիտության բակալավրի, Ֆինանսների բակալավրի, Կառավարման բակալավրի, Գործարարության բակալավրի, Կոմերցիայի բակալավրի և Ճարտարագիտության բակալավրի որակավորումներով)։
4.2) ավագ օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի և օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի պաշտոնների թեկնածուների համար՝ Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (այդ թվում՝ 1. հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2. հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր, 3. Էլեկտրոնային հաշվողական միջոցների նախագծում և տեխնոլոգիա մասնագիտացումներով), Ծրագրային ճարտարագիտություն, Համակարգչային ճարտարագիտություն (այդ թվում՝ 1. Համակարգչային ճարտարագիտություն և 2. Քոմփյութերային տեխնոլոգիաներ և ցանցեր մասնագիտացումներով), Տեղեկատվական համակարգեր (այդ թվում՝ 1. Տեղեկատվական համակարգեր և 2. Արհեստական բանականությամբ համակարգեր մասնագիտացումներով), Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում՝ 1. Ֆինանսաբանկային քոմփյութերային համակարգեր, 2. Կառավարման տեղեկատվական համակարգեր, 3. Ավտոմատացված նախագծման համակարգեր և 4. Ինֆորմացիայի մշակման և կազմակերպչական կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտացումներով), Տեղեկատվական անվտանգության ավտոմատացում, տեղեկատվական անվտանգություն (այդ թվում՝ 1. Տեղեկատվական անվտանգություն և 2. Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ մասնագիտացումներով), Ռադիոտեխնիկա և կապ մասնագիտություններով բարձրագույն կրթություն (այդ թվում՝ ինֆորմատիկայի բակալավրի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավրի, ճարտարագիտության բակալավրի, տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավրի, տեղեկատվական անվտանգության բակալավրի որակավորումներով)։
5) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը.
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաuտող փաuտաթուղթ (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
7) ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացությունը հավաuտող փաuտաթուղթ: Սույն փաստաթղթերը չեն պահանջվում կրտսեր պաշտոնների (ավագ օպերլիազոր, օպերլիազոր) համար մրցույթին մասնակցող անձանցից:
8) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի մասին.
9) Համապատասխան պաշտոններում նշանակվելու համար պահանջվող վերը նշված համապատասխան բնագավառներում առնվազն երեք տարվա գործունեության փորձառության ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր /միայն ավագ օպերլիազոր-տնտեսագետի և ավագ օպերլիազոր-կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի պաշտոնների համար/․
10) տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված կոնկրետ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև դրանց կիրառմամբ համապատասխան գործունեություն ծավալելու կամ աշխատանքներ կատարելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում)․
11) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ հանցագործության համար դատապարտված չլինելու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չհարուցված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
12) Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).
13) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
15) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ https://bit.ly/3VrtJ6A .
16) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ https://bit.ly/4castMn .
17) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ ըստ կից ներկայացված ձևանմուշի:
18) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
8. Անհարգելի պատճառով մրցութային փուլերին չներկայացած թեկնածուն զրկվում է հետագա փուլերին մասնակցելու իրավունքից:
9.Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ պահանջող պաշտոնների համալրման մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտը) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը Օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը որոշմամբ մերժվում է, և դրանք Հանձնաժողովի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից։
2) հարցազրույցի առաջին փուլ՝
ա) փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում անցկացվում է հարցազրույց, որի ընթացքում բանավոր կարգով ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները Կոմիտեի նախագահի կողմից նախապես՝ ըստ համապատասխան բնագավառի հաստատված հարցարանի:
Յուրաքանչյուր հարցարանում ընդգրկված հարցերի 20 տոկոսը՝ քրեական և քրեական դատավարության օրենսդրության, 20 տոկոսը՝ օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացության ստուգմանն ուղղված հարցեր են, իսկ 60 տոկոսը՝ ըստ կոնկրետ բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգմանն ուղղված հարցեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող հարցարանը կազմվում և հաստատվում է երկու տարբերակով, որոնցից մեկում տեղեկատվական տեխնոլոգիաների 60 տոկոս հարցերը վերաբերում են համակարգչային ցանցերի հիմունքներին և տեղեկատվության պաշտպանության հիմունքներին, իսկ երկրորդում՝ 60 տոկոս հարցերը վերաբերում են տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիային և ծրագրավորման հիմունքներին: Քննական յուրաքանչյուր տոմս պետք է ընդգրկի մեկ հարց քրեական և քրեական դատավարության օրենսդրությունից, մեկ հարց՝ օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրությունից և երեք հարց՝ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված կոնկրետ բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ պահանջող ոլորտից:
բ) Հարցազրույցի անցկացման սենյակում միաժամանակ կարող են գտնվել հինգից ոչ ավել թեկնածու: Բանավոր ստուգման սենյակ թեկնածուն ներկայանում է հանձնաժողովի քարտուղարի հրավերով և Հանձնաժողովին հայտնում է իր անունը և ազգանունը, ստուգվում է նրա ինքնությունը: Թեկնածուին արգելվում է հարցերին պատասխանելու նպատակով բանավոր ստուգման սենյակ բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից: Սույն պահանջի խախտման դեպքում խախտում թույլ տված թեկնածուն հեռացվում է քննասենյակից: Թեկնածուին սենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված թեկնածուն զրկվում է մրցույթի հետագա փուլերին մասնակցության իրավունքից։
գ) Թեկնածուն բանավոր ստուգման տոմսն ընտրում է ինքնուրույն՝ պատահականության սկզբունքով: Ընտրված տոմսը փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելու համար թեկնածուին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ: Հանձնաժողովի անդամները, ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով մրցույթին մասնակցող մասնագետը կարող են մասնակցին տալ լրացուցիչ և պարզաբանող հարցեր` տոմսում ներառված հարցերի սահմաններում:
դ) Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Մասնագետը նույնպես լրացնում է ամփոփաթերթ՝ մասնագիտական հարցերին տրված պատասխանների գնահատման վերաբերյալ, որը կրում է խորհրդատվական բնույթ։ Փուլի արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
ե) Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն թեկնածուները, որոնք հաղթահարել են հարցազրույցի առաջին փուլի համար Հանձնաժողովի սահմանած անցողիկ միավորի շեմը։
3) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը հարցազրույցի առաջին փուլից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում նախորդ փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
4) հարցազրույցի երկրորդ փուլ՝
ա) Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույցի երկրորդ փուլը՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։ Հարցազրույցի այս փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը: Այս փուլում հարցազրույցի անցկացման սենյակում կարող է գտնվել միայն մեկ մասնակից։
բ) Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են թեկնածուի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում թեկնածուին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Այս փուլում թեկնածուին տրվող հարցերը չեն կարող ունենալ նրա մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակ։
5) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առվազն երկու և առավելագույնը վեց թեկնածու, բացառությամբ՝ երբ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
10. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունները:
12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորն ու մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ հաղթող ճանաչված թեկնածուն հրաժարվում է, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սահմանված կարգով:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և տասնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սահմանված կարգով:
14. Եթե նշանակվել է մրցույթ վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժինների պետերի, նրանց տեղակալների կամ ավագ օպերլիազորների, օպերլիազորների թափուր պաշտոնների համալրման համար, ապա թեկնածուն դիմումի մեջ կարող է նշել, թե կոնկրետ որ պաշտոնի համար է մասնակցում մրցույթին, ինչպես նաև կարող է տալ իր համաձայնությունը նույն խմբի մյուս թափուր պաշտոնների մրցույթին մասնակցության վերաբերյալ, հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) թեկնածուն իր դիմած պաշտոնի մրցույթից դուրս է մնացել և
բ) բավարարում է նույն խմբի մյուս պաշտոնների ծառայողներին ներկայացվող՝ օրենքով սահմանված պահանջներին։
15. Եթե նշանակվել է մրցույթ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքներ և հմտություններ պահանջող թափուր պաշտոնների համար, ապա թեկնածուն դիմումի մեջ պետք է նշի, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող երկու հարցարաններից որ մեկն է ընտրում որպես մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման հարցարան։
16․ Թեկնածուն դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն։
17. Անձնակազմի կառավարման վարչության համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հանձնաժողովին:
18. Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնի անձնագրերով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ պահանջող պաշտոնների թեկնածուների համար ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն հանրագումարային միավորը 100 (հարյուր) միավորն է։
19․ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնի անձնագրերով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ պահանջող պաշտոնների համալրման մրցույթի համար հարցազրույցի 1-ին փուլի համար առավելագույն միավոր սահմանել 50 (հիսուն) միավորը, որը բաշխվում է ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների՝ հետևյալ համամասնությամբ՝
1) քրեական և քրեական դատավարության օրենսդրություն – 10 միավոր.
2) օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրություն – 10 միավոր.
3) տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների գիտելիքներ- 30 միավոր։
20․ Հարցազրույցի 2-րդ փուլի համար առավելագույն միավորը 50-ն է (հիսուն), որը բաշխվում է ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների հետևյալ համամասնությամբ՝
1) անձնական որակներ՝ 15 միավոր.
2) բարեվարքություն՝ 25 միավոր.
3) պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումներ՝ 10 միավոր։
21․ Թեկնածուին ներկայացվող մասնագիտական գիտելիքների գնահատումն իրականացվում է հետևյալ չափանիշներով.
1) ներկայացված հարցի վերաբերյալ օրենսդրության իմացություն, մասնագիտական գիտելիքների և հմտությունների առկայություն.
2) վերլուծություն կատարելու և դիրքորոշում ներկայացնելու կարողությունների և հանպատրաստից կողմնորոշվելու ունակության դրսևորում, ներառյալ՝
ա. տեղեկատվության արագ ու ճիշտ ընկալում.
բ. ստացված տեղեկատվության զտման արդյունքում անհրաժեշտ տվյալների
առանձնացում.
գ. տվյալներ համադրելու, համեմատական վերլուծություններ կատարելու կարողություն.
դ. տեղեկատվությունն օբյեկտիվորեն վերլուծելու ու դրա վերաբերյալ մտքերը հստակ շարադրելու միջոցով կարծիք արտահայտելու կարողություն։
Նշված չափանիշներից յուրաքանչյուրն առավելագույնը գնահատվում է գնահատման ենթակա հարցի համար նախատեսված առավելագույն միավորի 50%-ով։
22․ Հարցազրույցի երկրորդ փուլում թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատումն իրականացվում է հետևյալ չափանիշների շրջանակներում.
1. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի թեկնածուի անձնական որակները գնահատվում են հետևյալ չափանիշներով՝
1) Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող դառնալու շարժառիթն ու
ակնկալիքը, ներառյալ՝
ա.Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր
տեղեկացվածություն.
բ. Վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության
նկատմամբ.
2) Ղեկավարման և կառավարչական հմտություններ, ներառյալ՝
ա. թիմ ղեկավարելու փորձառություն.
բ. նախաձեռնողականություն.
գ. թիմային աշխատանքի ունակություն.
դ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
ե. այլ անձանց և սեփական մասնագիտական կարողությունների ճիշտ գնահատման ու աշխատանքի և պարտականությունների արդար բաժանման կարողություն.
զ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
է. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
3) Հաղորդակցման հմտություններ պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, ներառյալ՝
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
4) պատասխանատվության զգացում, ներառյալ՝
ա․ ճշտապահություն.
բ. Կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու
ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
2. Ավագ օպերլիազորի, օպերլիազորի թեկնածուի անձնական որակները գնահատվում են հետևյալ չափանիշներով՝
1) Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, ներառյալ՝
ա. հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր
տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության
նկատմամբ.
2) աշխատանքի համար անհրաժեշտ կոմպետենցիաներ, ներառյալ՝
ա. նախաձեռնողականություն.
բ. թիմային աշխատանքի ունակություն.
գ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
դ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
ե. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
3) Հաղորդակցման հմտություններ պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, ներառյալ՝
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
4) Պատասխանատվության զգացում, ներառյալ՝
ա․ ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
3. Թեկնածուի բարեվարքությունը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը՝
1) գույքային դրության համապատասխանությունն օրինական եկամուտներին, շահերի բախման առաջացման ռիսկը և շահերի բախման իրավիճակում ճիշտ գործելու կարողություն.
2) նախկինում քրեական կամ կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկված չլինելը.
3) Էթիկայի կանոններին տիրապետելը.
4) վերաբերմունքը քրեական ենթամշակույթի ու դրա բաղադրիչների նկատմամբ և անօրինականության մասին ազդարարելու պատրաստակամություն.
5) զբաղեցրած պաշտոնից դուրս պաշտոնեական դիրքը չգործարկելը, հեղինակության և ազդեցության չափավոր կիրառում.
6) քաղաքական չեզոքություն,քաղաքական և այլ ճնշումներին դիմագրավելու կարողությունը ու ցանկություն։
Թեկնածուի՝ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումները գնահատվում են մասնագիտական փորձի և հմտությունների հիման վրա, ներառյալ՝ մասնագիտական փորձառության ընդհանուր ժամկետը և մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունները:
Թեկնածուների անձնական որակների համար սահմանված 1-ին, 2-րդ և 4-րդ չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը 4 (չորս) է, իսկ 3-րդ չափանիշինը՝ 3 (երեք)։
Թեկնածուների բարեվարքության համար սահմանված 1-ին չափանիշի գնահատման առավելագույն միավորը 5 (հինգ) է, իսկ 2-6 չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ 4 (չորս):
Թեկնածուների աշխատանքային ձեռքբերումների համար սահմանված չափանիշի գնահատման առավելագույն միավորը 10 է:
23․ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնների թեկնածուների գնահատման ենթակա հատկանիշները գնահատելու նպատակով հարցազրույցի առաջին և երկրորդ փուլի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա պահանջները և դրանց բովանդակությունը բացահայտող չափանիշները:
24․ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի՝ նշելով իր նկատառումները գնահատվող չափանիշների վերաբերյալ:
25․ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից թեկնածուի գնահատման առավելագույն միավորը 100 միավորն է։
26․ Թեկնածուին ներկայացվող պահանջները և դրանց բովանդակությունը բացահայտող չափանիշները գնահատվում են սահմանված՝ յուրաքանչյուր պահանջի և չափանիշի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում։
27․ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցաթերթիկում նշում է թեկնածուի կողմից իր գնահատման արդյունքում ստացած միավորների հանրագումարը՝ միաժամանակ նշելով գնահատման ենթակա առանձին պահանջների շրջանակներում թեկնածուի ստացած միավորների հանրագումարները։
28․ Թեկնածուի՝ մրցույթի արդյունքում ստացած միավոր է համարվում հարցազրույցի 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում մրցութային հանձնաժողովի բոլոր անդամների կողմից տրված միավորների թվաբանական միջինը։
29․ Հարցազրույցի առաջին փուլի անցողիկ միավոր է 70%-ը (յոթանասուն տոկոս)։
30․ Հարցազրույցի երկրորդ փուլի անցողիկ միավոր է 70%-ը (յոթանասուն տոկոս), որից առնվազն 18 միավորը բարեվարքության համար:
31․ Մրցույթի արդյունքներով կազմվում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, որտեղ յուրաքանչյուր պաշտոնի համար ներառվում են միավորների հանրագումարի արդյունքում առավելագույն միավորներ ստացած առնվազն 2 և առավելագույնը 6 թեկնածու (բացառությամբ, եթե մրցույթին մասնակցել է մեկ թեկնածու): Այն դեպքում, երբ մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
32․ Թեկնածուն մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել Կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
33․ Սույն հայտարարությանը կից ներկայացվում է բարեվարքության հարցաթերթիկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի Ն-02 որոշում՝ http://cpcarmenia.am/files/legislation/346.pdf, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 989-Ն որոշում՝ լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153713, հարցարանները՝
1/ տնտեսագիտության գիտելիքներ և հմտություններ պահանջող թափուր պաշտոնների թեկնածուների համար` https://bit.ly/3xsDIRc .
2/ տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքներ և հմտություններ պահանջող թափուր պաշտոնների թեկնածուների համար` հարցարան 1՝ https://bit.ly/3zgjCdK կամ հարցարան 2՝ https://bit.ly/3xuM8HP .
34. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով թեկնածուն իրավունք ունի հարցազրույցի փուլից առաջ դիմելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստանալու բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։