Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի համակարգչային ցանցի ադմինիստրատորի պաշտոնի համալրման համար անցկացվող մրցույթի
1. Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ներկայումս ունի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի համակարգչային ցանցի ադմինիստրատորի (քաղաքացիական աշխատանք կատարող) անհրաժեշտություն, ով կկատարի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծրագրակազմի տեղադրում օգտվողների սերվերների և համակարգիչների վրա, կիրականացնի տպիչ սարքերի արդիականացում, տոներային և թանաքային քարթրիջների լիցքավորում և արդիականացում, սարքավորումների տեղադրում և ցանցի արդիականացում, ծրագրային ապահովման կամ սարքավորումների տեղադրման ընթացքում երրորդ կողմի մասնագետների աշխատանքի վերահսկում, հանձնարարված առաջադրանքների կատարման որակի ստուգում:
2. Համակարգչային ցանցի ադմինիստրատորին ներկայացվող պահանջները՝
Բարձրագույն կրթություն,
Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի, համակարգչային նոր ծրագրերի և համակարգերի ներդրման բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
Ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (կարող է կարդալ և բացատրվել) տիրապետում,
Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
Տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն։
3. Համակարգչային ցանցի ադմինիստրատորի աշխատավարձը կազմում է՝ 228 800 (երկու հարյուր քսանութ հազար ութհարյուր) ՀՀ դրամ, ներառյալ հարկեր և պարտադիր այլ վճարներ:
4. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը՝ https://bit.ly/3V23VyU ).
2. անձնագիր կամ նույնականացման քարտ.
3. սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.
4. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր).
5. աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր).
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
7. մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
8. ինքնակենսագրական։
5. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
Քաղաքացիները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են անձամբ պատճենների հետ միաժամանակ կամ sh.hovhannisyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ սկանավորված եղանակով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերի ընդունման համար ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027, 011 900 026 հեռախոսահամարով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։