ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում Հայաստանի հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
Հայտարարության սույն տեքստը և կից ներկայացված պահանջները հաստատված են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի մարտի 18-ի «Մրցույթ հայտարարելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 09-Լ հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից` 2024 թվականի հունվարի 19-ին ընդունված թիվ 1 որոշմամբ։
Մրցույթ հայտարարած իրավասու մարմին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որը գտնվում է Վ. Վաղարշյան 13ա հասցեում.
• Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ https://bit.ly/4aiJz9x ։
• Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1509-Ն որոշման պահանջները բավարարող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ մասնակից):
• Մրցույթին հայտ չի կարող ներկայացնել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե չի համապատասխանում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման 6.3-րդ կետով նշված պահանջներին:
• Մրցույթում հաղթող մասնակից է ճանաչվում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման և սույն հայտարարությանը կից ներկայացվող պահանջներին բավարարող մասնակիցը:
Հայտարարված մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ ք. Երևան Վ. Վաղարշյան 13ա հասցեով և էլեկտրոնային ձևով` g.babayan@anticorruption.am էլեկտրոնային հասցեին:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 03-ը, ժամը 11:00-ն:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցութային հանձնաժողովին` նշված հեռախոսահամարներով։
Հեռախոս՝ 011-900-034, 011-900-014
Էլ. Փոստ՝ g.babayan@anticorruption.am
Պատվիրատու՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չափաբաժնի համարը |
Թարգմանչական ծառայությունը |
Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի եվ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը |
|
Գրավոր ՀՀ դրամ |
Գրավոր ՀՀ դրամ |
||
1. |
թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3000 |
7000 |
2. |
թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
8500 |
3. |
թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
14000 |
4. |
թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
14000 |
5. |
թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
14000 |
6. |
թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
2500 |
7000 |
7. |
թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
8000 |
13500 |
8. |
թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3000 |
7000 |
9. |
թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5500 |
14500 |
10. |
թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
9000 |
11. |
թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5500 |
14500 |
12. |
թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3000 |
8000 |
13. |
թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
15000 |
14. |
թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
18000 |
15. |
թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
15000 |
16. |
թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14000 |
18000 |
17. |
թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
20000 |
18. |
թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
6500 |
10000 |
19. |
թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
20000 |
20. |
թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
22000 |
21. |
թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
22. |
թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
23000 |
23. |
թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
24. |
թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5000 |
10000 |
25. |
թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
18000 |
26. |
թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
9500 |
11000 |
27. |
թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
11500 |
14000 |
28. |
թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
29. |
թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
15000 |
30. |
թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
17500 |
31. |
թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
32. |
սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար (բանավոր և գրավոր) |
13500 |
13500 |
33. |
Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
22000 |
Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան (մեկ չափաբաժնի համար՝ գրավոր և բանավոր գումարային) թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում՝ առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
Հայտերի բացումը կկատարվի ք. Երևան Վ. Վաղարշյան 13ա հասցեում, հանձնաժողովի հայտերի բացման նիստում` սույն թվականի ապրիլի 03-ին, ժամը 11:00-ին։
Ծառայությունները պետք է մատուցվեն ՀՀ կառավարության 22.11.2018 թվականի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն և ՀՀ կառավարության 20.12.2018 թվականի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն որոշումների պահանջների համաձայն:
Միջին բարդության իրավաբանական թարգմանությունը` Պատվիրատուի կողմից հանձնարարված պատշաճ որակի թարգմանությունն է:
Լրացուցիչ պահանջներ`
1. Թարգմանիչների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձ հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը կցվում են յուրաքանչյուր թարգմանչական գործին:
2. Գրավոր թարգմանության դեպքում Պատվիրատուն՝ թարգմանվող տեքստը Կատարողին հանձնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Կատարողը՝ տեքստը ստանալու օրվանից քննիչի որոշմամբ սահմանված ժամկետում կատարում է թարգմանությունը և Պատվիրատուին է ներկայացնում իր կողմից հաստատված թարգմանված տեքստը` թղթային և դրա էլեկտրոնային տարբերակներով:
3. Թարգմանված նյութերը պետք է տրամադրվեն առնվազն երկու օրինակից, իսկ Պատվիրատուի պահանջի դեպքում` նաև երեք օրինակից:
4. Թարգմանվող նյութերում կնիքի և ստորագրության առկայության դեպքում թարգմանությունը իրականացվում է հետևյալ կերպ`
Ծանոթություն`
Ծանոթություն.
* Հաղթող ճանաչված կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում շրջանառվող պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող է ծանոթանալ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համապատասխան թույլտվության իրավունք ստանալուց հետո, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ծառայողները (աշխատակիցները) մինչև պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող կազմակերպությունները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, գաղտնիության համապատասխան աստիճանի տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու, իսկ ֆիզիկական անձինք` դրանց առնչվելու համապատասխան թույլտվության իրավունք ունեն:
** Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման:
Չափա- բաժինների համարները |
Ծառայության անվանումը |
Արժեք՝ ներառում է գրավորի և բանավորի հանրագումարը (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) /տառերով և թվերով/ |
ԱԱՀ** /տառերով և թվերով/ |
վերջնական գինը /տառերով և թվերով/ |
1. |
2 |
3 |
4 |
5=3+4 |
1. |
<<Գնման առարկայի չափաբաժնի անվանում N1>> |
|
|
|
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։