Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով 2024 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցած թեստավորման փուլի մասնակիցներին խնդրում ենք մինչև 2024 թվականի փետրվարի 13-ը՝ ժամը 10:00-ն, Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել ծածկագրերը՝ թեկնածուներին նշված ծածկագրերով նույնականացնելու համար: Ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել թեստավորման արդյունքների մասին հրապարակվելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում:
Մրցույթի մասնակիցը բողոքը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026, 011 900 027 կամ էլեկտրոնային փոստի n.mikaelyan@anticorruption.am հասցեով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։