2023 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին տեղի ունեցած` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթի արդյունքներով 16 թեկնածուից 12-ը հաղթահարել է հարցազրույցի փուլի անցողիկ շեմը:
Հարցազրույցի մասնակիցներն արդյունքների մասին տեղեկացվել են իրենց էլեկտրոնային փոստի միջոցով: Մասնակիցները երկօրյա ժամկետում մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 027, 011 900 026:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։