ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների (ինքնավար և օպերատիվ-հետախուզական) թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով հոգեբանի ներգրավման վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարում է մրցույթ Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքի հոգեբանի ներգրավման համար:
Հոգեբանը ինքնավար և օպերատիվ-հետախուզական պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլի (բարեվարքության) ընթացքում խորհրդատվական եզրակացություն է հայտնում թեկնածուների անձնական որակների վերաբերյալ:
Հոգեբանի թեկնածություն կարող են առաջադրել հոգեբանական ծառայություններ մատուցող առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող որակավորված հոգեբան մասնագետները և այն մասնագիտական կենտրոնները (այսուհետ՝ հայտատու), որոնք ունեն առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող որակավորված հոգեբան մասնագետներ:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
Փաստաթղթերն առձեռն ներկայացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ք. Երևան, Վ.Վաղարշյան 13 ա հասցեով, ս․թ․ հոկտեմբերի 18-ից հոկտեմբերի 28-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ: Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև սույն կարգով սահմանված հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
1) հայտ՝ ուղղված Հանձնաժողովի նախագահին՝ ըստ Ձև 1-ի` https://bit.ly/491fSdt կամ Ձև 2-ի` https://bit.ly/3Q4aY6u .
2) հայտատուի՝ հոգեբանության ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը.
3) հայտը մասնագիտական կենտրոնի կողմից ներկայացնելու դեպքում՝ հայտը ներկայացնող անձի՝ հայտատուի կողմից լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
4) հոգեբանի թեկնածուի ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով առնվազն երեք տարվա հոգեբանի մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).
5) հայտարարություն հոգեբանի թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ Ձև 3-ի` https://bit.ly/3S3tuyw :
Պահանջներին չբավարարող հայտ ներկայացնելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին պատշաճ ձևով ծանուցվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր՝ փոստի միջոցով) և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացրած հայտին ընթացք չի տրվում և այդ որոշման մասին մեկ օրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին:
Եթե սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանում է երկու հոգեբան, ապա վերջիններս սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո համարվում են ընտրված: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են երկուսից ավելի թեկնածուներ, ապա նախապատվությունը տրվում է առավել մեծ փորձառություն (առավել երկար գործունեություն) ունեցող թեկնածուին:
Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027 կամ 011 900 026 հեռախոսահամարներով կամ n.mikaelyan@anticorruption.am էլ. հասցեով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։