Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝
05.09.2023 թվականի թիվ 47-Լ հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության
մրցութային հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով միջազգային փորձագետների ներգրավման վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով միջազգային փորձագետի ներգրավման համար հայտարարվում է մրցույթ:
Փորձագետի թեկնածություն կարող են առաջադրել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունները (այսուհետ՝ հայտատուներ):
Հանձնաժողովի աշխատանքներում որպես փորձագետներ կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք հակակոռուպցիոն ոլորտում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
Փաստաթղթերն առձեռն ներկայացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ք. Երևան, Վ.Վաղարշյան 13 ա հասցեով, ս․թ․ սեպտեմբերի 06-ից մինչև սեպտեմբերի 16-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ, փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև սույն կարգով սահմանված հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
2) հայտատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտը ներկայացնող անձի՝ հայտատուի կողմից լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
4) փաստաթուղթ, որը վկայի հայտատուի՝ վերջին երկու տարվա ընթացքում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության մասին.
5) փորձագետի ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).
6) հայտարարություն՝ փորձագետի Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին:
Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին պատշաճ ձևով ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է մեկ աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում փորձագետի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում է երեքից ավելի փորձագետ, ապա նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն (առավել երկար գործունեություն) ունեցող և վերջին երեք տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում առավել շատ ծրագրեր իրականացրած փորձագետին:
Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027 կամ 011 900 026 հեռախոսահամարներով կամ n.mikaelyan@anticorruption.am էլ. հասցեով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։