Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի համակարգչային ցանցի ադմինիստրատորի պաշտոնի համալրման համար անցկացվող մրցույթի
1. Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ներկայումս ունի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի համակարգչային ցանցի ադմինիստրատորի (քաղաքացիական աշխատանք կատարող) անհրաժեշտություն, ով կկատարի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծրագրակազմի տեղադրում օգտվողների սերվերների և համակարգիչների վրա, կիրականացնի տպիչ սարքերի արդիականացում, տոներային և թանաքային քարթրիջների լիցքավորում և արդիականացում, սարքավորումների տեղադրում և ցանցի արդիականացում, ծրագրային ապահովման կամ սարքավորումների տեղադրման ընթացքում երրորդ կողմի մասնագետների աշխատանքի վերահսկում, հանձնարարված առաջադրանքների կատարման որակի ստուգում:
2. Համակարգչային ցանցի ադմինիստրատորին ներկայացվող պահանջները՝
Բարձրագույն կրթություն,
Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի, համակարգչային նոր ծրագրերի և համակարգերի ներդրման բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
Ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (կարող է կարդալ և բացատրվել) տիրապետում,
Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
Տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն։
3. Համակարգչային ցանցի ադմինիստրատորի աշխատավարձը կազմում է՝ 228 800 (երկու հարյուր քսանութ հազար ութհարյուր) ՀՀ դրամ, ներառյալ հարկեր և պարտադիր այլ վճարներ:
4. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով https://bit.ly/3KcvS21 .
2. անձնագիր կամ նույնականացման քարտ.
3. սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.
4. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր).
5. աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր).
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
7. մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
8. ինքնակենսագրական։
5. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
Քաղաքացիները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են անձամբ պատճենների հետ միաժամանակ կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ սկանավորված եղանակով:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև 2023 թվականի մարտի 10-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերի ընդունման համար ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027, 011 900 026 հեռախոսահամարով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։