Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում փորձագետ ներգրավելու մասին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) մասնագիտացված լինելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ, ներկայումս իր վարույթ է ընդունել և քննում է մեծ քանակի քրեական գործեր ու նյութեր, որոնցով քննության ընթացքում ծագում են ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման, բանկային, հարկային և մաքսային բնագավառների գիտելիքների տիրապետող մասնագետ-փորձագետների խորհրդատվության, աջակցության, վերլուծությունների, հաշվետվությունների և եզրակացությունների անհրաժեշտություն։ Փողերի լվացման և կոռուպցիոն այլ հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը ենթադրում է որոշակի լրացուցիչ տակտիկայի կիրառում:
Անհրաժեշտություն է առաջանում նախաքննության հենց սկզբից ձեռնամուխ լինել ֆինանսական վերլուծություններ կատարելուն՝ ֆինանսական տեղեկություններ որոնելուն, հայտնաբերելուն և դասակարգելուն։
2. Փորձագետներ ներգրավելու ժամկետը՝ մինչև մեկ տարի։
2.1 Փորձագետի աշխատավարձը կազմում է՝ 510 625 (հինգ հարյուր տաս հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ։
3 .Փորձագետների պարտականությունները՝
3.1 բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած աշխատանքները.
3.2 պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.
3.3 սահմանված ժամկետներում կազմել և ներկայացնել փորձագետի աշխատանքների ծրագրով նախատեսված հաշվետվությունները.
3.4 պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները.
3.5 իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները.
4. Փորձագետներին ներկայացվող պահանջները՝
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
Տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (կարող է կարդալ և բացատրվել) տիրապետում, ինչպես նաև ոլորտի իրավական ակտերի մշակման փորձառություն,
Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
Տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն,
MS Excel ծրագրի լավ իմացություն և գործնական կիրառություն,
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
3. սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.
4. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր).
5. աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր).
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
7. մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
8. ինքնակենսագրական.
9. հայտարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին` https://bit.ly/3keYTjg ։
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
Քաղաքացիները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են անձամբ պատճենների հետ միաժամանակ կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ սկանավորված եղանակով: Եթե քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերի ընդունման համար ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027, 011 900 026 հեռախոսահամարով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։