Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի համակարգչային ցանցի առաջատար ադմինիստրատորի պաշտոնի համալրման համար անցկացվող մրցույթի
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ներկայումս ունի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի համակարգչային ցանցի առաջատար ադմինիստրատորի (քաղաքացիական աշխատանք կատարող) անհրաժեշտություն, ով կկատարի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծրագրակազմի տեղադրում օգտվողների սերվերների և համակարգիչների վրա, կիրականացնի տպիչ սարքերի արդիականացում, անհրաժեշտությունից ելնելով՝ տոներային և թանաքային քարթրիջների լիցքավորում և արդիականացում, սարքավորումների տեղադրում և ցանցի արդիականացում, ծրագրային ապահովման կամ սարքավորումների տեղադրման ընթացքում երրորդ կողմի մասնագետների աշխատանքի վերահսկում, հանձնարարված առաջադրանքների կատարման որակի ստուգում:
Բարձրագույն կրթություն,
Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի, համակարգչային նոր ծրագրերի և համակարգերի ներդրման բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
Ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (կարող է կարդալ և բացատրվել) տիրապետում,
Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
Տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն։
3. սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.
4. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր).
5. աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր).
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
7. մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
8. ինքնակենսագրական։
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
Քաղաքացիները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են անձամբ պատճենների հետ միաժամանակ կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ սկանավորված եղանակով:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 16-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերի ընդունման համար ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ անձնակազմի կառավարման վարչություն 011 900 027, 011 900 026 հեռախոսահամարով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։