ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի
Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:
1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և մրցութային հանձնաժողովի նախագահին հասցեագրված դիմում՝ https://bit.ly/3Gh23tL .
2) անձը հաuտատող փաuտաթուղթ և պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) հավակնորդի մշտական բնակության վայրը հաստատող փաստաթուղթ.
5) հավակնորդի՝ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանի առկայությունը հավաuտող փաuտաթուղթ, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, և դրանց պատճենները.
6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը հավաuտող փաuտաթուղթը և պատճենը.
7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաuտող փաuտաթուղթ (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
8) ռուսերենից, անգլերենից կամ ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացությունը հավաuտող փաuտաթուղթ:
9) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի մասին.
10) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածով պահանջվող ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
11) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չհարուցված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
12) Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).
13) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
15) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ https://bit.ly/3jRHZ9J .
16) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ https://bit.ly/3jVoCwz .
17) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
18) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
ա) թեկնածուն իր դիմած պաշտոնի մրցույթից դուրս է մնացել,
բ) բավարարում է նույն խմբի մյուս պաշտոններին ներկայացվող՝ Օրենքով սահմանված պահանջներին։
1) Սահմանադրությունը,
2) մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտերը, վերաբերելի նախադեպային որոշումները,
3) քրեական օրենսգիրքը,
4) քրեական դատավարության օրենսգիրքը
5) քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ը,
6) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքը,
7) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը,
8) «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը,
9) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի գլուխ 11-ը, 12.1-ը:
Ինքնավար պաշտոնների թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների
Հարցազրույցի փուլի ընթացքում գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը
ա. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության նկատմամբ.
ա. նախաձեռնողականություն.
բ. թիմային աշխատանքի ունակություն.
գ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
դ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
ե. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
ա. ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
Ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեստավորման անցկացման պայմանները
Գնահատման և միավորների հաշվարկման կարգը, անցողիկ միավորները
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։