ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթին դիտորդ ներգրավելու մասին
Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:
1) հայտ՝ ուղղված Հանձնաժողովի նախագահին՝ ըստ Ձև 1-ի՝ https://bit.ly/3oaEEBB
2) հասարակական կազմակերպության անունից հայտը ներկայացնող անձի՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
3) հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը կամ միջոցառումները, դրանց բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները)․
4) դիտորդի թեկնածուի ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).
5) հայտարարություն՝ դիտորդի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ Ձև 2-ի՝ https://bit.ly/3zec6NQ :
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։