ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են ծառայություններ և բարեգործության հետ միաժամանակ իրականացրել նախընտրական քարոզչություն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին ապօրինի գործողություն կատարելու, ինչպես նաև օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացել են ընդհանուր 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահել իրենց լիազորությունները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Կոմիտեի ծառայողները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հաշվետվություն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի` 2024 թվականի տարեկան գործունեության մասին: Արթուր Նահապետյանն անդրադարձել է նախորդ տարի քննված քրեական վարույթների և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներին՝ ընդգծելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնականում քննվում են բարդ և բազմադրվագ վարույթներ, որոնցով քննիչները մեծածավալ աշխատանք են կատարում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Կոմիտեի ղեկավար կազմը մասնակցել են «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին, որի շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։