2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է ընդունել և քննել մեծ քանակի քրեական վարույթներ, քննարկել դիմումներ, հաղորդումներ, ինչի արդյունքում քննիչներն աշխատել են աննախադեպ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։
Չնայած ծանրաբեռնվածությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն 2023 թվականին էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 1801 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 513-ը։ Ավարտված վարույթներից 169-ը՝ 399 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Քննության արդյունավետության բարձրացման և միաժամանակ ծանրաբեռնվածության աճի մասին են վկայում 2022 թվականի վիճակագրական տվյալների հետ համեմատական տեղեկությունները։ Այսպես՝ 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում 625 վարույթ ավելի է քննվել քան 2022 թվականի ընթացքում (2022թ․՝ 1176 վարույթ), 2023 թվականին նախորդ տարվա համեմատությամբ՝ ավարտված վարույթների թիվն աճել է 275-ով (2022թ․՝ 238 վարույթ), ընդ որում՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների և դատի տրված անձանց քանակն աճել է 84 վարույթով և 196 անձով (2022թ․՝ 85 վարույթ 203 անձ)։
Այսինքն՝ 2022 թվականի համեմատությամբ՝ 2023 թվականի ընթացքում
-քննված վարույթների թիվն աճել է 53,1 %-ով,
-ավարտված վարույթներինը՝ 115,5 %-ով,
-մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներինը՝ 98,9 %-ով
և դրանցով դատի տրված անձանց թիվը՝ 96,6 %-ով:
Դատարան ուղարկված քրեական վարույթները ըստ հանցագործությունների բնույթի եղել են
2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 142 հանրային ծառայող (այդ թվում՝ պաշտոնատար անձինք), որոնք, ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների, հանդիսացել են՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում`
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 3793 դիմում-հաղորդման: Հարկ է նկատել, որ 2023 թվականին ստացված դիմում-հաղորդումների թիվը նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ աճել է 1182-ով (2022թ․՝ 2611) կամ 45,3 %-ով, ինչը ևս վկայում է քաղաքացիների շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վստահության աճի և միաժամանակ աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման մասին:
Նկատի ունենալով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման, գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական երաշխիքն արհեստավարժ կադրերն են և նրանց մասնագիտական պատրաստվածության անընդհատ բարձրացումը՝ 2023 թվականի ընթացքում այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել։
Բարեվարք և մասնագիտական պատշաճ գիտելիքներ, հմտություններ ունեցող ծառայողների ընտրության, Կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվել ու անցկացվել է 10 մրցույթ, որի ընթացքում ուսումնասիրվել և մրցութային համապատասխան փուլերով ստուգվել են 200 թեկնածուներ: Մրցույթների անցկացմանը մասնակցություն են ունեցել ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր դիտորդներ և հոգեբան։
Այդ մրցույթների արդյունքներով հաղթող են ճանաչվել ընդամենը 59 մասնակիցներ (33 ինքնավար, 26 օպերատիվ-հետախուզական պաշտոններ), որոնցից համապատասխան պաշտոնների են նշանակվել 58-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես երկրում կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ քննչական մարմին, կազմավորման օրվանից մշտական կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման և դրա լավագույն տարրերի որդեգրման նպատակով:
2023 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով:
2023 թվականի ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 273 իրավական ակտերի նախագծեր, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի 50 նախագծերի վերաբերյալ ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ, այդ թվում՝ մասնակցություն է ապահովվել օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումներին։
Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականությունը Կոմիտեի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման հարցում և այդ կերպ նաև կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքը՝ 2023 թվականին ևս շարունակվել են լայնածավալ լուսաբանման աշխատանքները կառույցի ընթացիկ գործունեության և օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե
2021 թվականի հոկտեմբերի 23-ից կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննությունը կատարելու իրավասությունը, որոշ բացառություններով, վերապահվել և 2022 թվականի ընթացքում իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով վարույթ նախաձեռնելու և նախաքննություն կատարելու իրավունքն ամբողջությամբ վերապահվել է Հակակոռուպցիոն կոմիտեին:
2022 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է ընդունել և քննել մեծ քանակի քրեական գործեր (վարույթներ) ու նյութեր, քննարկել դիմումներ, ինչի արդյունքում քննիչներն աշխատել են աննախադեպ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում, սակայն, չնայած ծանրաբեռնվածությանն ու գործունեության կարճ ժամանակահատվածին, Կոմիտեն 2022 թվականին էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով (վարույթներով) արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
2022 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 1203 քրեական գործ (վարույթ), որոնցից ավարտվել են 264-ը կամ 22,0%-ը: Նշված գործերից (վարույթներից) 97-ը 203 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված քրեական գործերը (վարույթները) ըստ հանցագործությունների բնույթի եղել են.
Քննված քրեական գործերով (վարույթներով) 182 պաշտոնատար անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ:
2022 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով (վարույթներով) դատի է տրվել 63 պաշտոնատար անձ, որոնք, ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների, հանդիսացել են՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում`
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
Քննված քրեական գործերի հետ մեկտեղ՝ մինչև նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը քննիչների կողմից նախապատրաստվել է նաև 546 նյութ: Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 2611 դիմում-հաղորդման:
Նկատի ունենալով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման, գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական երաշխիքն արհեստավարժ կադրերն են և նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի անընդհատ բարձրացումը՝ 2022 թվականի ընթացքում այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել: Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման, ինչպես նաև քննության արդյունավետության ապահովման մեջ զգալի է եղել օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը՝ ինչպես լավագույն փորձը փոխառելու, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով:
Բարեվարք և մասնագիտական պատշաճ գիտելիքներ, հմտություններ ունեցող ծառայողների ընտրության, Կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվել ու անցկացվել է 5 մրցույթ, որի ընթացքում ուսումնասիրվել և մրցութային համապատասխան փուլերով ստուգվել է 186 թեկնածու: Մրցույթների անցկացմանը մասնակցություն են ունեցել ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր դիտորդներ և միջազգային փորձագետներ։
Այդ մրցույթների արդյունքներով հաղթող է ճանաչվել 77 մասնակից, որոնցից համապատասխան պաշտոնների են նշանակվել 74-ը (32 ինքնավար, 42 օպերատիվ-հետախուզական պաշտոններ)։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որպես երկրում կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ քննչական մարմին, կազմավորման օրվանից մշտական կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման նպատակով:
2022 թվականի հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի Ֆինանսական գվարդիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ուղղությամբ:
2022 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն ներգրավվել է նաև օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումներին՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ Կոմիտեի ունեցած դիրքորոշումները: Մասնավորապես՝ Կոմիտեն ուսումնասիրել է ավելի քան 150 իրավական ակտերի նախագծեր, իսկ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի 58 նախագծերի վերաբերյալ ներկայացրել է դիտողություններ և առաջարկություններ:
Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականությունը Կոմիտեի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման հարցում և այդ կերպ նաև կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքը՝ Կոմիտեի գործունեության մեկնարկից ի վեր իրականացվել են լայնածավալ լուսաբանման աշխատանքներ կառույցի ընթացիկ գործունեության և օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման վերաբերյալ:
2022 թվականի տարեսկզբին գործարկվել է Կոմիտեի` www. anticorruption.am եռալեզու պաշտոնական կայքէջը /հայերեն, ռուսերեն, անգլերեն/, որում զետեղվում է ինչպես քրեական վարույթների ընթացքի վերաբերյալ հրապարակվող հաղորդագրությունների թարմացվող լրահոսը, այնպես էլ տեղեկություններ կառույցի գործունեության, օրենսդրության, միջազգային համագործակցության, անձնակազմի և մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը, և դադարել է գործել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
2021 թվականի հոկտեմբերի 23-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի հարուցման հարցի լուծումը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության կատարումն ամբողջությամբ վերապահվել է Հակակոռուպցիոն կոմիտեին:
2021 թվականի ընթացքում ՀՀ հակակառուպցիոն կոմիտեն իր վարույթ է ընդունել և քննել մեծ քանակի քրեական գործեր ու նյութեր, քննարկել դիմումներ, քննիչներն աշխատել են աննախադեպ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։ Սակայն, չնայած ծանրաբեռնվածությանն ու գործունեության կարճ ժամանակահատվածին, Հակակոռուպցիոն կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2021 թվականին էական աշխատանք է կատարել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 280 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերից ավարտվել են 48-ը կամ 17,1 տոկոսը, որից 9 քրեական գործ 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվել են 171 նյութեր, քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 463 դիմումի:
Եթե թվային տվյալները համեմատենք 2021 թվականի հոկտեմբերի 23-ին գործունեությունը դադարեցրած ՀՀ հատուկ քննչական ծառայության համադրելի ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա.
Հատուկ քննչական ծառայությունում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, Հակակոռուպցիոն կոմիտեում 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 280 քրեական գործ, որը 1,6 անգամ կամ 57,3 տոկոսով ավել է Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերից։ Նման ցուցանիշներ են գրանցվել նաև նախապատրաստված նյութերի և մուտքագրված դիմումների համեմատական վերլուծության արդյունքում.
Հատուկ քննչական ծառայությունում նախորդ տարվա հաշվետու նույն ժամանակահատվածում նախապատրաստվել է 63 նյութ, Հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ․՝ 171 նյութ, որը 2,7 անգամ կամ 171,4 տոկոսով ավել է հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի թվից։
Հատուկ քննչական ծառայությունում նախորդ տարվա հաշվետու նույն ժամանակահատվածում մուտքագրվել է 345 դիմում, Հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ․՝ 463 դիմում, որը 1,3 անգամ կամ 34,2 տոկոսով ավել է Հատուկ քննչական ծառայությունում մուտքագրված դիմումների թվից։
Դատարան ուղարկված քրեական գործերն ըստ բնույթի եղել են`
1. Ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործություններ (ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդված)՝ 3 գործ՝ 6 անձի վերաբերյալ,
2. Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 312-րդ հոդվածներ)` 6 գործ՝ 10 անձի վերաբերյալ:
Քննված քրեական գործերով (այդ թվում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից փոխանցված) 81 պաշտոնատար անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ:
2021 թվականի ընթացքում ծավալուն աշխատանքներ են իրականացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական ձևավորման ուղղությամբ, որոնց մի մասը շարունակվում է նաև 2022 թվականի ընթացքում. ընդունվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացման գործընթացը կարգավորող իրավական ակտերը, հաստատվել են համապատասխան կարգերը, ձևավորվել է մրցութային հանձնաժողովը և արդեն հայտարարվել է մրցույթ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն՝ որպես երկրում կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ իրավապահ մարմին, կազմավորման օրվանից մշտական կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման, միջազգային բնույթի աջակցություն պահանջող հարցերի կարգավորման նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հաշվետու ժամանակահատվածում մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, Կոմիտեն ներգրավվել է օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումներին:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright