×
Team Photo

Էդգար Հայկի Պողոսյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական

 

Ծնվել է 1981թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում:

1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Բարձրագույն կրթությունն ստացել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2007թ.-ին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:

2007-2010 թթ.

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ

2010-2012 թթ.

ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության՝ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ

2012-2013 թթ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության՝ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ

2013-2014 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ

2014-2017 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ

26.01.2017-17.11.2017 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ

2017-2021 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ

2021-2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության պետի պաշտոնակատար

10.10.2022 թ.-ից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության պետ

ՀՀ նախագահի` 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կանխի՛ր կոռուպցիան