Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Ծնվել է 1975 թ. նոյեմբերի 22-ին, Երևան քաղաքում:
1993-1997 թթ. ուսանել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցում «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ:
Հանդիսանում է Հայաստանում Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի հայցորդ՝ «Հանրային իրավունք» մասնագիտությամբ:
1997-1999 թթ. |
ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 4-րդ վարչության քննիչ |
1999-2000 թթ. |
ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության քննիչ |
2000-2003 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 3-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության քննիչ, ավագ քննիչ |
2003-2005 թթ. |
Քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևորագույն գործերի քննության) վարչության 2-րդ բաժնի ավագ քննիչ |
2005-2007 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ |
2007-2010 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պետի տեղակալ, ինքը և պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ |
2010-2011 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պետի տեղակալ |
20.10.2011-17.11.2011 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ |
2011-2014 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, ավագ քննիչ |
2014-2018 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ |
2018-2021 թթ. |
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ |
2018-2021 թթ. |
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ դասախոս |
04.10.2021-21.10.2021 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ |
2021-2022 թթ. |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար |
19.10.2022 թ.-ից |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ |
1999 թ. վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` Ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003 թ. որակավորման բարձրացման դասընթաց է անցել ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում:
2008 թ. որակավորման բարձրացման դասընթաց է անցել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի՝ Միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերապատրաստման միջազգային ուսումնական կենտրոնում:
ՀՀ նախագահի` 2016 թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ոստիկանության պետի` 2018 թ. օգոստոսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնին ոստիկանության գեներալ-մայոր կոչումով:
ՀՀ նախագահի` 21.11.2013 թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Հինգ գրքերի և վեց գիտական հոդվածների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի 4 երեխա: