×
Team Photo

Դավիթ Ռոբերտի Կոստանդյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 4-րդ վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական

 

Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 2-ին` Կապան քաղաքում: 

2005-2007թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

28․10․2024 թ.-ից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական չորրորդ  վարչության պետ

2021 - 2024  թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի երկրորդ վարչության պետի տեղակալ

2018-2021 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

2015-2018 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ

2014-2015 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ

2013-2014 թթ.

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ

2011-2013 թթ.

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ

2007-2011 թթ.

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական խմբի քննիչ

Կրթություն

2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2017 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Պարգևներ

ՀՀ նախագահի` 2017 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կանխի՛ր կոռուպցիան