×
Team Photo

Արտակ Մկրտիչի Պողոսյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

 

Ծնվել է 1978 թ. փետրվարի 1-ին, Երևան քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցում (ներկայում` ՀՀ ոստիկանության կրթահամալիր) իրավագիտություն մասնագիտությամբ՝ ստանալով իրավաբանի որակավորում:

1999-2002 թթ.

Արմավիրի մարզային ՆԳ վարչության Մեծամորի ՆԳ բաժանմունքի անչափահասների գործերով խմբի օպերլիազոր

2002-2007 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

2007-2009 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ

2009-2010 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ

2010-2011 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ

19.09.2011-21.12.2011 թթ.

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ /մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի/ վարչության 3-րդ /սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի/ բաժնի պետի տեղակալ

2011-2012 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ

2012-2013 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ

2013-2016 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ

2016-2018 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ

22.06.2018-22.08.2018 թթ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

2019 թ.

Երկարամյա ծառայության հիմքով ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից և անցել կենսաթոշակի

2019-2022 թթ. 

Աշխատել է մասնավոր ոլորտում

2022-2023 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական

17.02.2023 թ.-ից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ նախագահի՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

ՀՀ նախագահի 2024 թ. մայիսի 24-ի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Կանխի՛ր կոռուպցիան