×
Team Photo

Արշալույս Կառլենի Մինասյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական

 

Ծնվել է 1970 թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

10.10.2022 թ.-ից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ վարչության պետ

24.03.2022- 10.10.2022 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ վարչության պետի պաշտոնակատար

2021-2022 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար

2015-2021 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ

2008-2015 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, ավագ քննիչ

1993-2008 թթ.

ՀՀ դատախազության համակարգում Կոտայքի միջշրջանային դատախազության քննիչ, Կոտայքի մարզի դատախազության ավագ քննիչ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ քննիչ, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ, Երևան քաղաքի դատախազության դատախազ

1992-1993 թ.

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտի մեթոդական կաբինետի վարիչ:

Կրթություն

1992 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2009թ.):

Պարգևներ

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով, բազմիցս խրախուսվել է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2013 թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում, ՀՀ նախագահի` 2018 թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կանխի՛ր կոռուպցիան