Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Ծնվել է 1976 թ. հունվարի 14-ին Երևան քաղաքում:
Ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի (ներկայում` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
Մասնագիտական գործունեությունն սկսել է 1992 թվականից՝ ՀՀ ոստիկանությունում:
1996-2005 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ: |
2005-2007 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 4-րդ (Երևան քաղաքի քննչական) վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ: |
2007-2008 թթ. |
ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ: |
2009-2010 թթ. |
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական խմբի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ: |
2010-2013 թթ. |
ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ: |
2013-2014 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ: |
2014-2019 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների վարչության պետի տեղակալ: |
2019-2021 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: |
22.10.2021-04.11.2021 թթ. |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնակատար: |
2021-2022 թթ. |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար |
19.10.2022 թ.-ից |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ |
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2014 թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում:
ՀՀ նախագահի 2015 թ. մայիսի 18-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ վարչապետի 2020 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀՀ նախագահի 2024 թ. մայիսի 24-ի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: