2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկման շրջանակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են 2026 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագիրն ու դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումները: Ներկայացվել են նշված միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը, ինչպես նաև ոչ ֆինանսական ցուցանիշները: Կոմիտեի ներկայացուցիչները պատասխանել են այդ կապակցությամբ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ անդամների կողմից բարձրացված հարցադրումներին: Քննարկման արդյունքում ՀԿ անդամները հայտի վերաբերյալ ձևավորված առաջարկությունները գրավոր ներկայացրել են Հակակոռուպցիոն կոմիտեին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։