Կարևորելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սովորողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի դպրոցներից մեկի սաները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է նախագահի պարտականությունները կատարող Էդիկ Հակոբյանը:
Վերջինս պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, նրանց ծանոթացրել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, խոսել կոռուպցիայի պատճառների, տեսակների, դրա դեմ պայքարի մեխանիզմների մասին, անդրադարձել կոռուպցիայի վտանգավորությանը՝ աշակերտներին հորդորելով լինել կրթված, իրազեկ և օրինապահ քաղաքացիներ, որպիսի պայմաններում վերջիններս կդրսևորեն անհանդուրժողականություն կոռուպցիոն ցանկացած երևույթի դեմ, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ավելի ուժեղ պետություն ունենալու գաղափարի իրագործմանը:
Դպրոցի սաները նաև շրջայց են կատարել Հակակոռուպցիոն կոմիտեում, զրուցել քննիչների հետ՝ տեղում ծանոթանալով նրանց աշխատանքին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։