ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջին անգամ մասնակցել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների և իրավապահ մարմինների միջև անցկացվող բանակային խաղերին՝ գրավելով 3-րդ տեղը:
Մրցումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են եղել նաև կանայք:
Հակակոռուպցիոն կոմիտեի թիմից լավագույն արդյունքները ցուցաբերել են Նորա Հայրապետյանը հրաձգության ՊՄ մարզաձևի մրցույթում, Օպերատիվ-հետախուզական վարչության 2-րդ բաժնի ավագ օպերլիազոր Մերուժան Արտուշյանը նույն մարզաձևի մրցույթում, իսկ Քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Համբարձումյանը՝ ԴԴՀ մարզաձևում: Թիմը ներկայացել էր Օպերատիվ հետախուզական վարչության երկրորդ բաժնի պետ Արման Սարգսյանի ղեկավարությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։