ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Կոմիտեի ծառայողները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։