Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ուսանողների հերթական այցն էր կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այս անգամ Կոմիտեն հյուրընկալել էր Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին:
Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ, ով նրանց ներկայացրել է նորաստեղծ կառույցի գործունեությունը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարի և Կոմիտեի ծառայողի մասնագիտական առանձնահատկությունները: Ըստ Կոմիտեի նախագահի՝ ապագա իրավաբանները Կոմիտեի ծառայողի աշխատանքն ընտրելու դեպքում կարող են վստահ լինել, որ ընտրել են արժանապատիվ գործ, որը, բարդ և խիստ պատասխանատու լինելով հանդերձ, շատ հետաքրքիր է, ինչպես նաև լայն հնարավորություն է ընձեռում ինքնակատարելագործվելու և ամենատարբեր բնագավառներից նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:
Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ուսանողներին հետաքրքրքող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ քննիչի աշխատանքից և սեփական փորձից, խոսել հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությունից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։