ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այսօր տեղի է ունեցել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչությունում պաշտոններ ստանձնած նորանշանակ ծառայողների երդման արարողությունը:
Դեռևս 2022 թվականի հունվարի 3-ին հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներն օրերս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել են համապատասխան պաշտոններին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, կոռուպցիոն բնույթի հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը, շնորհավորելով Կոմիտեի նորանշանակ աշխատակիցներին, նրանց մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեքստում հնչեցրած բոլոր խոստումները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։