1. Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 20-Լ հրամանով հաստատված կարգի 22.2 կետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի պետի՝ 1, ավագ օպերլիազորի՝ 1 և օպերլիազորի՝ 37 պաշտոնների թեկնածուների (այսուհետ՝ թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
2. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով ք. Երևան Վ. Վաղարշյան 13Ա հասցեով կամ էլեկտրոնային փոստի sh.hovhannisyan@anticorruption.am հասցեին էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
3. Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 02-ից 2024 թվականի հոկտեմբերի 02-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։
Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:
4. Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը ժամը 24:00-ն:
5. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ պատասխանատու անձին՝ անձնակազմի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Շաքե Հովհաննիսյանին՝ 011 900-026 հեռախոսահամարով կամ sh.hovhannisyan@anticorruption.am էլ. հասցեով:
6. Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
7. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և մրցութային հանձնաժողովին հասցեագրված դիմում` ըստ N 1 Ձևի.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) հավակնորդի՝ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանի առկայությունը հավաuտող փաuտաթուղթ, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, և դրանց պատճենները.
5) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը.
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաuտող փաuտաթուղթ (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
7) ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացությունը հավաuտող փաuտաթուղթ: Սույն փաստաթղթերը չեն պահանջվում կրտսեր պաշտոնների համար մրցույթին մասնակցող անձանցից:
8) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի մասին.
9) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար Օրենքի 16-րդ հոդվածով պահանջվող ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ հանցագործության համար դատապարտված չլինելու ՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չհարուցված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
11) Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց առողջական վիճակի հետ կապված պահանջներին բավարարելու վերաբերյալ փաստաթուղթ (փաստաթղթեր).
12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ N 2 Ձևի.
15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ ըստ N 3 Ձևի.
16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ ըստ կից ներկայացված ձևանմուշի:
17) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
8. Անհարգելի պատճառով մրցութային փուլերին չներկայացած թեկնածուն զրկվում է հետագա փուլերին մասնակցելու իրավունքից:
9. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտը) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը Օրենքով և համապատասխան կարգով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը որոշմամբ մերժվում է, և դրանք Հանձնաժողովի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից։
2) ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլ՝
բ) Մասնակիցների ֆիզիկական պատրաստականությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովին կից գործում է համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետներից կազմված աջակցող խումբ, որի կազմը հաստատում է Կոմիտեի նախագահը:
գ) Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված՝ նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
դ) Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն մասնակիցները, որոնք հաղթահարել են ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված անցողիկ շեմը։
ե) Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
3) հարցազրույցի առաջին փուլ՝
ա) մասնակիցների ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, անցկացվում է հարցազրույց, որի ընթացքում բանավոր կարգով ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները Կոմիտեի նախագահի կողմից նախապես հաստատված հարցարանում ներառված հարցերի սահմաններում: Հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը պետք է հարցազրույցն անցկացնելուց առնվազն հինգ օր առաջ հրապարակվի Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Հարցարանում ընդգրկված հարցերի 10 տոկոսը պետք է ներառեն Սահմանադրության, 20 տոկոսը՝ քրեական օրենսդրության, 20 տոկոսը՝ քրեական դատավարության օրենսդրության, 10 տոկոսը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը, 40 տոկոսը՝ օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր: Քննական տոմսերը պետք է ընդգրկեն մեկական հարց յուրաքանչյուր ոլորտից:
բ) Հարցազրույցի անցկացման սենյակում միաժամանակ կարող են գտնվել հինգից ոչ ավել թեկնածու: Թեկնածուն ներկայանում է հանձնաժողովի քարտուղարի հրավերով և Հանձնաժողովին հայտնում է իր անունը և ազգանունը, ստուգվում է նրա ինքնությունը: Թեկնածուին արգելվում է սենյակ բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից: Սույն պահանջի խախտման դեպքում խախտում թույլ տված թեկնածուն կարող է հեռացվել սենյակից: Թեկնածուին սենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված թեկնածուն զրկվում է մրցույթի հետագա փուլերին մասնակցության իրավունքից։
գ) Թեկնածուն տոմսն ընտրում է ինքնուրույն՝ պատահականության սկզբունքով: Ընտրված տոմսը փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելու համար թեկնածուին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ: Թեկնածուի կողմից հարցերին պատասխանելուց հետո Հանձնաժողովի անդամները թեկնածուին կարող են առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` տոմսում ներառված հարցերի սահմաններում:
դ) Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
ե) Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն թեկնածուները, որոնք հաղթահարել են հարցազրույցի առաջին փուլի համար Հանձնաժողովի սահմանած անցողիկ միավորի շեմը։
4) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը հարցազրույցի առաջին փուլից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում նախորդ փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով թեկնածուն իրավունք ունի հարցազրույցի երկրորդ փուլից առաջ դիմելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստանալու բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:
5) հարցազրույցի երկրորդ փուլ՝
ա) Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույցի երկրորդ փուլը՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։ Հարցազրույցի այս փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը: Այս փուլում հարցազրույցի անցկացման սենյակում կարող է գտնվել միայն մեկ մասնակից։
բ) Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են թեկնածուի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում թեկնածուին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Այս փուլում թեկնածուին տրվող հարցերը չեն կարող ունենալ նրա մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակ։
6) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուին ՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը վեց թեկնածու, բացառությամբ՝ երբ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
10. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունները:
12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորն ու մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ հաղթող ճանաչված թեկնածուն հրաժարվում է, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սահմանված կարգով:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և տասնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սահմանված կարգով:
14. Եթե նշանակվել է մրցույթ վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժինների պետերի, նրանց տեղակալների (այսուհետ՝ 1-ին խումբ) կամ ավագ օպերլիազորների, օպերլիազորների (այսուհետ՝ 2-րդ խումբ) թափուր պաշտոնների համալրման համար, ապա թեկնածուն դիմումի մեջ կարող է նշել, թե կոնկրետ որ պաշտոնի համար է մասնակցում մրցույթին, ինչպես նաև կարող է տալ իր համաձայնությունը նույն խմբի մյուս թափուր պաշտոնների մրցույթին մասնակցության վերաբերյալ, հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) թեկնածուն իր դիմած պաշտոնի մրցույթից դուրս է մնացել և
բ) բավարարում է նույն խմբի մյուս պաշտոնների ծառայողներին ներկայացվող՝ օրենքով սահմանված պահանջներին։
15. Թեկնածուն դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն։
16. Անձնակազմի կառավարման վարչության համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հանձնաժողովին:
17. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
ա. տեղեկատվության արագ ու ճիշտ ընկալում.
բ. ստացված տեղեկատվության զտման արդյունքում անհրաժեշտ տվյալների
առանձնացում.
գ. տվյալներ համադրելու, համեմատական վերլուծություններ կատարելու կարողություն.
դ. տեղեկատվությունն օբյեկտիվորեն վերլուծելու ու դրա վերաբերյալ մտքերը հստակ շարադրելու միջոցով կարծիք արտահայտելու կարողություն։
Նշված չափանիշներից յուրաքանչյուրն առավելագույնը գնահատվում է գնահատման ենթակա հարցի համար նախատեսված առավելագույն միավորի 50%-ով։
ա. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր
տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության
նկատմամբ.
ա. նախաձեռնողականություն.
բ. թիմային աշխատանքի ունակություն.
գ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
դ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
ե. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
ա․ ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու
ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
Թեկնածուի՝ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումները գնահատվում են մասնագիտական փորձի և հմտությունների հիման վրա, ներառյալ՝ մասնագիտական փորձառության ընդհանուր ժամկետը և մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունները:
Թեկնածուների անձնական որակերի համար սահմանված 1-ին, 2-րդ և 4-րդ չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը 4 (չորս) է, իսկ 3-րդ չափանիշինը՝ 3 (երեք)։
Թեկնածուների բարեվարքության համար սահմանված 1-ին չափանիշի գնահատման առավելագույն միավորը 5 (հինգ) է, իսկ 2-6 չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ 4 (չորս):
Թեկնածուների աշխատանքային ձեռքբերումների համար սահմանված չափանիշի գնահատման առավելագույն միավորը 10 է:
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright