2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթի արդյունքներով 15 թեկնածուից 10-ը հաղթահարել է հարցազրույցի փուլի անցողիկ շեմը:
Հարցազրույցի բոլոր մասնակիցներն արդյունքների մասին տեղեկացվել են իրենց էլեկտրոնային փոստերի միջոցով: Մասնակիցները երկօրյա ժամկետում մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 027, 011 900 026 :
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright